Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Բայդենն ու Հարիսը իմ դեմ են տրամադրել կառավարությանը»․ Թրամփ

485
Չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2024 թ., 15:18
«Բայդենն ու Հարիսը իմ դեմ են տրամադրել կառավարությանը»․ Թրամփ

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գործող նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը մեղավոր են իր դեմ մահափորձի համար։ Այս մասին Թրամփն ասել է հեռուստահաղորդավար Ֆիլ Մքգրոուին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ որոշ չափով մեղավոր են Բայդենն ու Հարիսը։ Նրանք իմ դեմ են տրամադրել կառավարությանը, ներգրավել արդարադատության նախարարությանը։ Նրանց չի մտահոգում իմ առողջությունն ու անվտանգությունը։ Նրանք նաև խոչընդոտել են Գաղտնի ծառայության գծով իմ թիկնազորի ուժեղացումը»,- ասել է Թրամփը։