Զելենսկին խոստացել է պատասխանել Ռուսաստանի զանգվածային հարվածներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է, որ Կիևը կպատասխանի Ռուսաստանի կողմից երկրի տարբեր շրջանների զանգվածային գնդակոծություններին: Թելեգրամյան ալիքում Զելենսկին հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկված շրջաններում դեռևս փրկարարական աշխատանքներ են իրականացվում արկերի և բեկորների ընկնելու վայրերում: Նա հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 4-ի, վիրավորվել է 16 մարդ: «Մենք անպայման կպատասխանենք Ռուսաստանի այս և այլ հարձակումներին։ Մարդկության դեմ հանցագործությունները չեն կարող անպատիժ մնալ»,- ասել է Զելենսկին։ Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ ռուսական ուժերն արձակել են ավելի քան 90 օդային թիրախներ Ուկրաինայի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների ուղղությամբ, այդ թվում՝ 81 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև թևավոր, բալիստիկ և աերոբալիստիկ հրթիռներ: |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06