Կրեմլը հայտարարություն է տարածել
Կրեմլը ռուս պաշտոնյաներին չի խնդրել «մաքրել նամակագրությունները»՝ Ֆրանսիայում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК-ն։ Այսպես է Պեսկովը պատասխանել այն մտավախություններին, ըստ որի՝ մեսենջերի վարչակազմն իր հիմնադրի ձերբակալությունից հետո կարող է հասանելիություն ստանալ ռուս պաշտոնյաների նամակագրություններին։ Պեսկովին նաև հարց են ուղղել՝ արդյոք Կրեմլը շարունակում է օգտվել Telegram-ից, և արդյոք պաշտոնյաներին հրահանգ է տրվել մաքրել նամակագրությունը։ «Լսեք, նամակագրությունը մաքրելը կատարյալ հիմարություն է։ Սա առաջին։ Երկրորդ, պետական ծառայողները, ըստ էության, չպետք է ծառայողական նպատակներով մեսենջերներ օգտագործեն։ Ոչ մի մեսենջեր հուսալի չէ տեղեկատվական անվտանգության տեսանկյունից, և Telegram-ը նույնպես»,- ասել է Պեսկովը։ |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06