Երևան`   +30 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ.

«Արդեն վախենում են առանց զրահաբաճկոնի նույնիսկ իրենց համախոհների հետ հանդիպել»․ Արշակ Կարապետյան

173
Կիրակի, 25 օգոստոսի, 2024 թ., 19:06
«Արդեն վախենում են առանց զրահաբաճկոնի նույնիսկ իրենց համախոհների հետ հանդիպել»․ Արշակ Կարապետյան

ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նայեք իշխանությունների վախեցած կերպարներին: Նրանք արդեն իսկ վախենում են առանց զրահաբաճկոնի նույնիսկ իրենց համախոհների հետ հանդիպել: Հարց է ծագում՝ արդյոք նրանք ունեն մեր երկրում համախոհներ: Արդյոք նրանք ունեն լեգիտիմություն, եթե այո, ապա ումի՞ց, և ինչո՞ւ են վախեցած։ Բացեմ փակագծերը. այո՛, նրանք վախենում են, որովհետև կործանել են հայկական բանակը, խայտառակ պարտություն են կրել պատերազմում, ձախողել են ամբողջ տնտեսությունը: Եվ հիշեք՝ միայն գողն ու խաբեբան է, որ գոյատևում է դողալով, վախի մեջ: Մեր երկիրը չի կարող շարունակել այս ճանապարհով: Ժամանակն է սթափվելու, հարցեր տալու և պատասխաններ պահանջելու: Մեր ապագան մեր ձեռքերում է, և մենք պետք է հանդես գանք հանուն մեր հայրենիքի, մեր զինվորների և մեր երեխաների ապագայի: Միասնություն, խոհեմություն և վճռականություն. ահա ինչ է պետք այս պահին»:

Աղբյուրը`   Արշակ Կարապետյան