Ուկրաինան դեռ կարող է հաղթել. #TheTelegraph
![]() Ուկրաինան կարող է հաղթել, Ռուսաստանը հյուծման կրիտիկական կետում է, գրում է The Telegraph-ը։ Կան նաև այլ դրական նշաններ, նշում է հեղինակը. պատժամիջոցները սահմանափակել են Մոսկվայի հասանելիությունը պատերազմի համար անհրաժեշտ բաղադրիչներին։ Բացի այդ, ըստ ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավարի, Ռուսաստանի տնտեսությունում աշխատուժի և արտադրական կարողությունների պաշարները գործնականում սպառված են, տնտեսությունը գտնվում է «գերտաքացման» վիճակում։ Պաշտպանական արդյունաբերության արտադրանքն ավելացնելու՝ Ռուսաստանի կարողությունն արդեն հասել է իր գագաթնակետին և գտնվում է առավելագույն հզորության վրա: Այն ռեկորդային աշխատուժի պակաս է զգում՝ 4,8 միլիոն մարդ։ Միաժամանակ, Ուկրաինային աջակցում են աշխարհի ամենաուժեղ տնտեսությունները՝ 56 ժողովրդավարական երկրներ Ամերիկայից, Ասիայից և Եվրոպայից ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային։ Ավելի կարևոր է, որ պատերազմից հետո Ուկրաինան, ի վերջո, կդառնա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ։ Ի տարբերություն Ռուսաստանի, նրա հետագա աջակցությունն ու վերականգնումը երաշխավորված են։ «Արևմուտքի աջակցությամբ Ուկրաինան աստիճանաբար հաղթում է Ռուսաստանին։ Ուկրաինան օգտագործում է տեխնոլոգիական նորարարությունները՝ հակազդելու Ռուսաստանի քանակական առավելություններին՝ կենդանի ուժ, հրետանի, մարտական տանկեր։ Արևմտյան զինամթերքի ներհոսքն աճում է. Ուկրաինայում, ԱՄՆ-ում և Եվրոպայում պաշտպանական արտադրությունն ընդլայնվում է. Արևմուտքը դանդաղորեն վերացնում է Ուկրաինայի կողմից արևմտյան արտադրության զենքի օգտագործման սահմանափակումները»,- ասվում է նյութում։ Հեղինակը նշում է, որ որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանը կհասնի «հյուծման կրիտիկական կետին» արդեն 2025 թվականին։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
