ՀԱՄԱՍ-ն ու «Հեզբոլլահ»-ը զայրացել են Իսրայելի վրա հարձակվելու` Իրանի դժկամությունից. Al-Jarida
![]() ՀԱՄԱՍ-ը և «Հեզբոլլահ»-ը զայրացել են Իսրայելի վրա հարձակվելու՝ Իրանի դժկամությունից, գործն անգամ հասել է բղավոցների: Այս մասին հայտնում է քուվեյթյան Al-Jarida լրատվականը։ Աղբյուրի տվյալներով՝ օգոստոսի 11-ին Իրանում հանդիպում է կայացել, որին մասնակցել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, «Հեզբոլլահ»-ի, ՀԱՄԱՍ-ի, Իսլամական ջիհադի, հութիների և իրաքյան շիա զինյալների ներկայացուցիչներ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչները կոչ են արել զերծ մնալ Իսրայելի վրա հարձակումներից առնվազն մինչև Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլի ավարտը։ Այնինչ խմբավորումները պահանջել են առանց հապաղելու հզոր հարվածներ հասցնել «սիոնիստներին» բոլոր կողմերից։ Իրանցիները դա անվանել են Իսրայելի շահերին սպասարկող արկածախնդրություն։ «Հեզբոլլահ»-ն ասել է, որ այլևս չի կարող զսպել հարվածը, և որ գրոհայինները որոշ տեղերում կարող են նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել: Վիճաբանությունը վերաճել է գոռգոռոցների, իսկ խմբակցության պատվիրակները զայրացած լքել են նիստը։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
