Կուրսկի շրջանում ուկրաինական հարձակման չորս քաղաքական նպատակները
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է Կուրսկի շրջանում ուկրաինական հարձակման չորս քաղաքական նպատակները։ (Անհրաժեշտ է) կտրել լոգիստիկ երթուղիները, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին՝ արդյունավետ կերպով պաշարներ տեղափոխել ռազմաճակատի ողջ երկայնքով։ (Դա պետք է) ցույց տա Ռուսաստանի քաղաքացիական և ռազմական ղեկավարության ձախողումը։ «Նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում, ունակ չեն արագ արդյունավետ որոշումներ կայացնելու, և իրենց գործողություններով ևս մեկ անգամ ապացուցում են, որ քիչ են տիրապետում իրավիճակին»,- հավելեց Պոդոլյակը՝ նշելով պատերազմը ռուսական տարածք տեղափոխելու չորրորդ նպատակը։ «Մտնելով Կուրսկի շրջան՝ մենք տեսանք, թե որքան ցնցված էին մարդիկ. նրանք ապրում են այլ իրականության մեջ։ Նրանց թվում է, թե պատերազմն արդեն ընթանում է գրեթե եվրոպական երկրների տարածքում, և իրենք ռիսկի գոտում չեն։ Հիմա նրանք լրիվ այլ իրավիճակ են տեսնում։ Իհարկե, այս ամենը լուրջ սոցիալական հետևանքներ կունենա Ռուսաստանի համար»,- ասել է խորհրդականը։ Պոդոլյակն ընդգծել է, որ Ուկրաինան իր առջև նպատակ չի դնում՝ գրավել Կուրսկի շրջանի տարածքը, այլ պատերազմ է վարում հենց պաշտպանության շրջանակներում և ոչնչացնում է միայն ռազմական օբյեկտները։ «Սոցիալական օբյեկտները մնում են Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ, դրանք ոչ մի արժեք չունեն Ուկրաինայի համար», - ասել է նա: |
«Եթե ճնշումը շարունակվի, ստիպված են լինելու վերանայել թանկացման որոշումը»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
3111:36Լոս Անջելեսում Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի ցույցեր են (տեսանյութ)
5111:32«Մետրոյում ձեզնից շորթում են տոմսի կես գինը». Էդգար Ղազարյան
4511:18««Քյաբաբ առ քյաբաբ», «կոպեկ առ կոպեկ» ընկել են ժողովրդի ջանին»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
5411:12«Միայն Ավինյանը չէ, որ ուզում է լավ ապրել». քաղաքացիներ (տեսանյութ)
4411:00«Աստծուն թողել, Նիկոլ են պաշտում, էս ի՞նչ ա դառել ազգը»․ քաղաքացի
5310:36