Զելենսկին հայտարարել է, որ հարյուրավոր ռուս զինվորներ գերի են հանձնվել
![]() Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանում ուկրաինական ուժերի գործողության ընթացքում հարյուրավոր ռուս զինվորականներ գերի են հանձնվել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա հայտնել է, որ օգոստոսի 13-ին մի քանի զեկույց է լսել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիից, մասնավորապես՝ Ռուսաստանի Կուրսկի շրջանում գործողության մասին։ «Շնորհակալ եմ մեր բոլոր տղաներին, ովքեր համալրում են փոխանակման ֆոնդը, սա շատ կարևոր է մեր պետության համար։ Հարյուրավոր ռուս զինվորականներ արդեն հանձնվել են, և նրանք բոլորը մարդկային վերաբերմունքի են արժանանալու. նրանք նույնիսկ իրենց՝ ռուսական, բանակում նման վերաբերմունք չեն ստացել»,- ասել է Զելենսկին։ Սիրսկին Զելենսկիին հայտնել է, որ օրվա ընթացքում ուկրաինական ուժերը որոշակի ուղղություններով առաջ են շարժվել մեկից երեք կիլոմետր, և հսկողության տակ են վերցրել 40 քառակուսի կիլոմետր տարածք։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Կուրսկի մարզում իշխանություններն սկսել են Բոլշեսոլդատսկի շրջանի տարհանումը։ Բոլշեսոլդացկի շրջանը գտնվում է Բելովսկի շրջանից հյուսիս, սահմանակից չէ Ուկրաինային։ 2021 թվականի մարդահամարի տվյալներով՝ այնտեղ բնակվում էր մոտ 11 հազար մարդ։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
