Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումից հետո Կուրսկի շրջանում անհետացել է ավելի քան 200 մարդ
![]() Կուրսկի շրջանի բնակիչները հարազատներին են փնտրում այն բնակավայրերում, որոնք գտնվում են ուկրաինական զորքերի և ռուսական բանակի մարտերի գոտում։ Առնվազն 200 մարդ կապվել է Lisa Alert որոնողական թիմի հետ, «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում անհայտ կորած հարազատների մասին այլ հայտարարություններ են հայտնվել, գրում է գործակալությունը։ «Մենք պատրաստ չենք ստույգ թիվ տալ, քանի որ դեռևս վիճակագրություն չկա, բայց մենք վստահորեն մոտեցել ենք վերջին երկու-երեք օրվա ընթացքում 200 հարցումների թվին»,- ասել է կազմակերպության տարածաշրջանային մասնաճյուղի մամուլի քարտուղար Օլեսյա Պարտալյուկը։ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանում սկսել են առաջխաղացումը օգոստոսի 6-ի առավոտյան։ Ընդամենը մի քանի օրվա մարտերի ընթացքում ուկրաինական բանակը վերահսկողության տակ է վերցրել առնվազն 20 բնակավայր և Սուջայի գազաչափ կայանը, որով ռուսական գազը մղվում է Եվրոպա։ Տասնյակ ռուս զինվորականներ, այդ թվում՝ ժամկետային զինծառայողներ, գերեվարվել են։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
