Instagram-ը ներկայացուցչություն կբացի Թուրքիայում
![]() Instagram սոցիալական ցանցը համաձայնել է իր ներկայացուցչությունը բացել Թուրքիայում։ Ինչպես Hurriyet-ին հայտնել է թվային լրատվամիջոցների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հուսեյն Յայմանը, Թուրքիայի ղեկավարությունն արդեն երկու անգամ հանդիպել է Meta-ի (որին պատկանում է Instagram-ը) ներկայացուցիչների հետ, և նրանք պայմանավորվել են երկրում ներկայացուցչություն բացել։ Անհրաժեշտության դեպքում Մետայի ներկայացուցիչները կհրավիրվեն խորհրդարան, սակայն մինչ այժմ նման հարցում չի ստացվել, հավելել է Յայմանը։ Instagram-ը Թուրքիայում արգելափակվել է օգոստոսի 2-ին, քանի որ սոցիալական ցանցը խախտել է երկրի օրենսդրության պահանջները։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ սոցցանցը կապաարգելափակվի, հենց որ կատարի հանրապետության կառավարության պահանջները։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
