«Փաշինյանը խառնում է պատճառը և հետևանքը». Ոսկան Սարգսյան
147
Երկուշաբթի, 05 օգոստոսի, 2024 թ., 17:12
Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարի բնակչին հանդիմանել է. «Որոշ գործընկերների շնորհիվ Բաղանիսը, Ոսկեպարը և Կիրանցը սարքեցիք Հերոսիմա, Նագասակի, որ մարդիկ լսում էին, ձեռքերն էլ դողում էին»։ Նիկոլ Փաշինյանը խառնում է պատճառը և հետևանքը, ո՞վ, ի՞նչ իրավական հիմքով, ինչի՞ դիմաց հանձնեց խորհրդային շրջանում ադրբեջանաբնակ 4 գյուղերի և Կիրանցի տարածքները, եթե խաղաղության պայմանագիր չկա, չի հաստատվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, եթե Տավուշի մարզից մոտ 10 հազար հեկտար 30 տարի գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Ո՞վ հանձնեց 30 տարի ամրացված պաշտպանական դիրքերը, ո՞վ էր Ոսկեպարի բնակիչներին վախեցնում պատերազմով, եթե նրանք չհամաձայնվեն տարածքների հանձնմանը»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
«Սա պետության չգոյության արդյունք է»․ Հայկ Մարտիրոսյան (տեսանյութ)
7600:36«Մոտ 2 միլիարդ դրամ է տրամադրվել ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի կառուցմանը»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
8700:00«Բոլորը պատասխան են տալու»․ Կարեն Ղազարյան
86Երեկ, 23:12«Ապրի ՔՊ-ն՝ չի դավաճանում ոչինչ չանելու սկզբունքին»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
96Երեկ, 23:00«Քաղաքն էս վիճակին հասցնողների հրաժարականից դեռ տեղեկություն չունեմ»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
92Երեկ, 22:42«Սա Երևանն է, այստեղ դու տանն ես»․ Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
89Երեկ, 22:30