«Դեպի խաղաղություն ուղիղ ճանապարհն Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերումն է»․ Շառլ Միշել
1106
Չորեքշաբթի, 17 հուլիսի, 2024 թ., 14:54
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ի պատասխան Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ «խաղաղ առաքելության» վերաբերյալ նամակի՝ հայտարարել է, որ Ուկրաինայի մասին ոչ մի քննարկում չի կարող տեղի ունենալ առանց Ուկրաինայի: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Միշելը նշել է, որ ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահությունը դեր չի խաղում միջազգային ասպարեզում կազմակերպության ներկայացուցչությունում, և դրա համար ԵԽ-ն չի լիազորել Հունգարիային։ Նա նաև հերքել է Օրբանի այն պնդումը, թե ԵՄ-ն, իբր, «ռազմական քաղաքականություն» է վարում։ Շառլ Միշելը նշել է, որ Ռուսաստանն ագրեսոր է, իսկ Ուկրաինան՝ ինքնապաշտպանության իրավունքն իրացնող զոհ: Ուստի, նրա խոսքով, դեպի խաղաղություն ուղիղ ճանապարհն Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերումն է։
|
«Թալանը բազմապատկվել է, ուղղակի քողարկվում է հարկեր-տուրքերի անվան տակ»․ Սամսոն Գրիգորյան (լուսանկար)
4218:42«Իլհամ Ալիևը նույնն հռետորաբանությունն է օգտագործում, ինչ Վլադիմիր Պուտինը»․ Էրիկ Հելսբորն
7318:01«Ադրբեջանցիները երազում են Սևանի ափին թեյ խմելու մասին»․ Ոսկան Սարգսյան
6217:36«Փաշինյանից այս փուլում գուցե չէր պահանջվում Ալիևին ասել՝ «ֆաշիստը դու ես»»․ Հակոբ Բադալյան
6717:18«Նախկին նախագահների հետ ասոցացվող անձինք զբաղված են փոխադարձ ոչնչացմամբ»․ Դավիթ Անանյան
7217:00«Հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ «նաղդը», թե՝ «նիսյան»»․ Վահան Բաբայան
8616:18