Օրբանը նամակ է ուղարկել ԵՄ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ռուսաստան կատարած այցից հետո նամակ է գրել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և ԵՄ առաջնորդներին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո, հաղորդում է Европейская правда-ն։ Հուլիսի 1-ին Եվրոպական խորհրդում նախագահությունը կես տարով անցել է Հունգարիային։ Ըստ պարբերականի տեղեկությունների՝ նամակում Օրբանը վստահեցրել է, որ Մոսկվա այցի ժամանակ «որևէ առաջարկ չի արել և որևէ կարծիք չի հայտնել Եվրոմիության կամ Եվրոպական խորհրդի անունից»։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ավելի վաղ հայտարարել էր, որ Հունգարիայի վարչապետը ԵՄ անունից Մոսկվայի հետ բանակցելու լիազորություն չունի։ Նամակում Օրբանը նշել է, որ «զարմացած է, որ Ուկրաինայի նախագահը մերժել է ժամանակավոր հրադադարի առաջարկը՝ հաշվի առնելով մարտի դաշտում Կիևի կորուստները»։ Օրբանը պնդում է, որ Պուտինը պատրաստ է դիտարկել հրադադարի հնարավորությունը, որը «չի ծառայի ուկրաինական ուժերի թաքնված վերատեղակայմանը և վերակազմավորմանը», և այն պայմաններով, որոնք որոշվել են 2022թ․ Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ։ |
«Թալանը բազմապատկվել է, ուղղակի քողարկվում է հարկեր-տուրքերի անվան տակ»․ Սամսոն Գրիգորյան (լուսանկար)
4218:42«Իլհամ Ալիևը նույնն հռետորաբանությունն է օգտագործում, ինչ Վլադիմիր Պուտինը»․ Էրիկ Հելսբորն
7318:01«Ադրբեջանցիները երազում են Սևանի ափին թեյ խմելու մասին»․ Ոսկան Սարգսյան
6217:36«Փաշինյանից այս փուլում գուցե չէր պահանջվում Ալիևին ասել՝ «ֆաշիստը դու ես»»․ Հակոբ Բադալյան
6717:18«Նախկին նախագահների հետ ասոցացվող անձինք զբաղված են փոխադարձ ոչնչացմամբ»․ Դավիթ Անանյան
7217:00«Հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ «նաղդը», թե՝ «նիսյան»»․ Վահան Բաբայան
8616:18