Հայ շախմատիստները՝ միջազգային մրցաշարի հաղթողներ
![]() Ավարտվել է «8th Batumi Municipality Cup» շախմատի միջազգային մրցաշարը: Մրցաշարն անցկացվում էր 9 վարկանիշային և տարիքային խմբերով, որոնցից 6-ում մեր հայ շախմատիստները դարձել են հաղթողներ: Բ խմբում հաղթող դաձավ Մենուա Հակոբյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8.5 միավոր: Բ խմբում մրցանակակիրների շարքում է նաև Արարատ Ստեփանյանը, ով 6.5 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Բ խմբում աղջիկների պայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Վերոնիկա Խաչատրյանը, իսկ 2-րդ հորիզոնականը՝ Մելինե Հարությունյանը: Բ խմբում մինչև 16 տարեկան պատանիների պայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Դավիթ Բաղդասարյանը, իսկ մինչև 14 տարեկան պատանիների պայքարում 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Նարեկ Մկրտչյանը: Գ խմբում հաղթող դաձավ Արայիկ Յավրյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: Գ խմբում մրցանակակիրների շարքում է նաև Սարգիս Արտակի Մանուկյանը, ով 7 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Գ խմբում աղջիկների պայքարում 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Վիկտորյա Շառաջյանը, իսկ 3-րդ հորիզոնականը՝ Նատալի Քեշիշյանը: Մինչև 12 տարեկան պատանիների խմբում հաղթող դարձավ Գոռ Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: Մինչև 12 տարեկան պատանիների խմբում մրցանակակիրների շարքում է նաև Արմեն Հարությունյանը, ով 7 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում հաղթող դարձավ Անգելինա Միրաքյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8 միավոր: Նույնքան միավոր է վաստակել նաև Նատալի Աֆիյանը, ով լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ 3-րդ հորիզոանկանում է Արաքս Ավետիսյանը, իսկ 4-րդ՝ Սինգ Լիդա Ծիենը: Մինչև 10 տարեկան պատանիների խմբում հաղթող դարձավ Միքայել Սարգսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: |

«Իսպանիային դիմակայում էին ոչ թե արժանի մարզիկներ, այլ արգենտինական մոզիներ». Սուրեն Սահակյան
17200:48
Հրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը
194Երեկ, 21:54
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանը
125Երեկ, 20:18
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
154Երեկ, 19:36
ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել ԱԱ-2026-ի եզրափակչում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ (տեսանյութ)
397Երեկ, 12:09
ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից՝ գրանցելով նոր ռեկորդ
495Երեկ, 01:10
