Տավուշի թեմը նոր առաջնորդ չի ունենա. այն ղեկավարվում է վարչական խորհրդի կողմից. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տավուշի թեմը նոր առաջնորդ չի ունենա․ Վեհափառը մտադիր չէ Բագրատ Սրբազանին փոխարինող նշանակել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մոտ 20 օր առաջ Վեհափառը եկեղեցականների խորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ էլ որոշվել է, որ Տավուշի թեմը նոր առաջնորդ չի ունենա, այսինքն՝ Բագրատ Սրբազանին փոխարինող չեն ընտրի։ «Ժողովուրդ» օրաթերթը այս առնչությամբ դիմեց նաև Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանին, վերջինս էլ մեզ հետ զրույցում ասաց․ «Ներկայում Տավուշի թեմը ղեկավարվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ձևավորված վարչական խորհրդի կողմից։ Այլ տնօրինության պարագայում, ինչպես կարգն է՝ պատշաճ կերպով, հանրությունը կծանուցվի»»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

Բեռլինում ընթանում է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը
5720:50
«Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը». Արթուր Խաչիկյան
5920:36
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց «Հայ ազգային կոնգրես»-ի նախագահ
6619:54
Վառվում են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8819:48
Թրամփը զայրացած է Սիրիայում ամերիկացի զինվորականների վրա կատարված հարձակումից
12619:47
«Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումը». հայտարարություն
8819:24
