«Սպասում ենք F-16 կործանիչներին, ինչպես մայրս էր ինձ սպասում դպրոցից»․ Զելենսկի
580
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ., 11:18
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ խոստացված F-16 կործանիչներն Ուկրաինա կհասնեն արդեն այս ամառ։ Այս մասին Զելենսկին ասել է Ռոնալդ Ռեյգանի ինստիտուտում և Նախագահական հիմնադրամում ելույթի ժամանակ։ «Մենք մշտապես սպասում ենք այդ կործանիչներին, ինչպես մայրս էր ինձ սպասում դպրոցից, բայց ես պատճառ էի փնտրում՝ ուշանալու համար։ Բայց սա ավելի լուրջ է։ Եթե այդ կործանիչները 50-ը լինեն, դա ոչինչ է։ Նրանք ունեն 300-ից ավելի կործանիչ։ Մենք պաշտպանվում ենք, մեզ 128 կործանիչ է հարկավոր։ Քանի դեռ դրանք չկան, մենք չենք կարող նրանց հետ համեմատվել երկնքում»,- ասել է Զելենսկին։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է, որ շուտով Ուկրաինայի երկինքը պաշտպանված կլինի։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
