Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Ուկրաինայի երկինքը շուտով պաշտպանված կլինի»․ ՆԱՏՕ-ի երկրներ

1027
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ., 10:18
«Ուկրաինայի երկինքը շուտով պաշտպանված կլինի»․ ՆԱՏՕ-ի երկրներ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկին դաշնակից երկրների առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգեր տրամադրելու մասին հայտարարությամբ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Նիդերլանդների վարչապետ Դիք Շուֆը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը, որոնց միացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Հայտարարում ենք, որ Ուկրաինային կտրամադրենք հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր, այդ թվում՝ Patriot մարտկոցներ, որոնք նվիրաբերել են ԱՄՆ-ն, Գերմանիան և Ռումինիան, բաղադրիչներ Patriot-ի համար, որոնք նվիրաբերել են Նիդերլանդները և մյուս գործընկերները, լրացուցիչ Patriot մարտկոց և լրացուցիչ SAMP-T համակարգ, որը նվիրաբերել է Իտալիան։ Այս հինգ ռազմավարական համակարգերը կօգնեն պաշտպանել ուկրաինական քաղաքները, խաղաղ բնակչությանն ու զինվորականներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, առաջիկա ամիսներին ԱՄՆ-ն և գործընկերները մտադիր են Ուկրաինային տրամադրել տասնյակ մարտավարական ՀՕՊ համակարգեր, ներառյալ՝ NASAMS, HAWK, IRIS T-SLM, IRIS T-SLS և Gepard։

«Ուկրաինայի երկինքը շուտով պաշտպանված կլինի»․ ՆԱՏՕ-ի երկրներ