«Փյունիկ»-ը պայմանագիր է կնքել Ագդոն Մենեզեսի հետ
![]() «Փյունիկը» պայմանագիր է կնքել 31-ամյա բրազիլացի հարձակվող Ագդոն Մենեզեսի հետ: Մենեզեսը 2013 թվականին բրազիլական «Վիտորիայից» տեղափոխվել է պորտուգալական «Բրագայի» երկրորդ թիմ: Ագդոնը ևս 9 տարի անցկացրել է Պորտուգալիայում՝ հանդես գալով «Մերելինենսեում», «Օլիվեյրենսեում», «Ֆեյրենսեում» և «Վարզիմում»: Պորտուգալիայի երկրորդ լիգայում Ագդոնը մասնակցել է 149 հանդիպման, հեղինակել 25 գնդակ և կատարել 12 արդյունավետ փոխանցում: Մենեզեսը 2019/20 մրցաշրջանում «Օլիվեյրենսեի» կազմում՝ Պորտուգալիայի հզորությամբ երկրորդ լիգայում, 13 գոլով դարձել է առաջնության լավագույն ռմբարկու: Նույն երկրի գավաթի և լիգայի գավաթի խաղարկություններում էլ մեր նորեկն անցկացրել է 9 հանդիպում և դարձել 2-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: 2022/23 մրցաշրջանից սկսած բրազիլացին մրցելույթներն է սկսել Հայաստանում: Հարձակվողը պաշտպանել է «Արարատ-Արմենիայի» և «Ալաշկերտի» գույները՝ մասնակցելով 56 հանդիպման (9 գոլ, 4 ասիստ): Ագդոնը «Ալաշկերտի» և «Արարատ-Արմենիայի» հետ 6 խաղի է մասնակցել Կոնֆերենցիաների լիգայում. Մենեզեսը 3 անգամ է աչքի ընկել եվրագավաթի որակավորման փուլում՝ հեթ-տրիկ գրանցելով Տիվատի «Արսենալի» դեմ խաղում: Աղբյուրը` Փյունիկ |

«Իսպանիային դիմակայում էին ոչ թե արժանի մարզիկներ, այլ արգենտինական մոզիներ». Սուրեն Սահակյան
17200:48
Հրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը
194Երեկ, 21:54
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանը
125Երեկ, 20:18
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
154Երեկ, 19:36
ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել ԱԱ-2026-ի եզրափակչում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ (տեսանյութ)
397Երեկ, 12:09
ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից՝ գրանցելով նոր ռեկորդ
495Երեկ, 01:10
