«Ֆուտբոլը կորցնում է իր դիտարժանությունը»․ Լևոն Պաչաջյան
![]() Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ընկերոջս հետ խոսում էինք ժամանակակից ֆուտբոլի երևի թե ամենամեծ խնդրի մասին: Այն է թե՝ ինչու է ֆուտբոլը կորցնում իր դիտարժանությունը: Խաղը, որպես այդպիսին շատ հեռու է իր բնական վիճակից, հենց խաղ լինելուց: Երկուսս էլ եկանք այն եզրակացության, որ չափից շատ տակտիկական լուծումները, որը իհարկե ստիպված են կիրառել մարզիչները և իհարկե հսկայական գումարները, որոնք ստիպում են թիմերին վազել արդյունքի հետևից, անշրջելիորեն տանում են նրան, որ ֆուտբոլը որպես այդպիսին տուժի և կորցնի իր դիտարժանությունը: Եվ այսօր էլ այդ մտքերին ի հավելում կարդում եմ Մարսելո Բիելսայի խոսքերը, ով երեկ հարցազրույց էր տվել, և նա համարիա թե նույն բանն է կրկնում: Կոմերցիան սպանում է ֆուտբոլը: Ֆուտբոլով ավելի շատ մարդ է հետաքրքրվում, բայց այն որպես խաղ կորցնում է իր դիտարժանությունը: Մոտակա տարիների ընթացքում ֆուտբոլային մասնագետները մի մեծ դիլեմայի առաջ են կանգնելու, ինչպես անել, որ արդյունքի հետ միասին ֆուտբոլը որպես խաղ, չկորցնի իր առաքելությունն ու դիտարժանությունը»։ Աղբյուրը` Լևոն Պաչաջյան |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
