Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ.

Օրբանը ժամանել է Մոսկվա

384
Ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ., 14:36
Օրբանը ժամանել է Մոսկվա

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Մոսկվա։ Օրբանի ինքնաթիռի վայրէջի մասին հայտնել է նրա խոսնակը։ Ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Flightaware պորտալին, հայտնում են, որ Բուդապեշտից ինքնաթիռը վայրէջք է կատարել Վնուկովո օդանավակայանում։

Օրբանը և Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն կհանդիպեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հիշեցնենք, որ օրերս Օրբանն այցելել էր Կիև, որտեղ հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։