Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Առաջարկել եմ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ»․ Օրբան

410
Երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ., 16:00
«Առաջարկել եմ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ»․ Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է դադարեցնի կրակն ու բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ։ Այս մասին, РБК-Украина-ի փոխանցմամբ, Օրբանն ասել է Կիևում ասուլիսի ժամանակ։

«Պատերազմը, որն այժմ վերապրում եք, ինտենսիվորեն ազդում է նաև Եվրոպայի անվտանգության վրա։ Մենք շատ բարձր ենք գնահատում պարոն Զելենսկու՝ խաղաղության հասնելու նախաձեռնությունները։ Այդ նախաձեռնությունները շատ ժամանակ են պահանջում։ Հենց միջազգային դիվանագիտության կանոնների պատճառով է, որ դրանք բարդանում են։ Եվ ես խնդրել եմ պարոն նախագահին՝ մտածել դադարի և բանակցություններ սկսելու մասին»,- նշել է Օրբանը։