Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Երևանին ու Բաքվին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրելով՝ Արևմուտքը նրանց «պոկում է» ՌԴ-ից»․ ՌԴ ԱԳՆ

427
Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2024 թ., 15:30
«Երևանին ու Բաքվին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրելով՝ Արևմուտքը նրանց «պոկում է» ՌԴ-ից»․ ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը՝ Երևանին և Բաքվին հրավիրելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ցանկանում է նրանց «պոկել» Ռուսաստանի հետ համագործակցությունից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվական դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը, փոխանցում է ТАСС-ը։

«Սա ԱՄՆ-ի կողմից իր ապակառուցողական ազդեցությունը տարածաշրջաններում տարածելու ևս մեկ փորձ է։ Եվրոատլանտիստների կողմից տարածաշրջանին ոչ հատուկ բաղադրատոմսերի պարտադրումը հանգեցնում է Հարավային Կովկասում բաժանարար գծերի ի հայտ գալուն և կարող է կործանարար հետևանքներ ունենալ ոչ միայն տարածաշրջանի, այլ ընդհանուր առմամբ համաեվրասիական անվտանգության համար»,- ասել է Նաստասինը՝ հույս հայտնելով, որ Երևանում և Բաքվում դա լավ են հասկանում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ակնկալում է Երևանի և Բաքվի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։