«Ակնկալում ենք Երևանի և Բաքվի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին»․ Փաթել
Վաշինգթոնը կաշխատի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Երևանի և Բաքվի հետ հանդիպումների ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Փաթելը։ «Հարավային Կովկասի համատեքստում դա առաջնահերթություն է պետքարտուղարի և այս գերատեսչության այլ պաշտոնյաների համար։ Չեմ կասկածում, որ կշարունակենք այդ ուղղությամբ աշխատանքը։ Ինչ վերաբերում է գագաթնաժողովի շրջանակներում կոնկրետ հանդիպումներին, ես դեռ չեմ կարող խոսել դրանց ժամանակացույցի մասին։ Պետքարտուղար Բլինքենը միջոցառում է անցկացնում ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի համար։ Ուստի ակնկալում ենք նրանց մասնակցությունը»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը հրավիրված են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36