«Վաշինգթոնը Կիևին թույլ կտա հարվածել Ռուսաստանի խորքը, եթե․․․»․ Ջեյմս Օ՛Բրայեն
367
Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2024 թ., 11:24
Վաշինգթոնը Կիևին թույլ կտա հարվածել Ռուսաստանի խորքը, եթե Ռուսաստանն ընդլայնի ռազմական գործողությունների ճակատը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։ «ԱՄՆ-ի առաջնահերթությունը զենքի մատակարարումն ու դրա տեղակայուն է խիստ անհրաժեշտ գոտիներում։ Նախ դա այն տարածքն էր, որտեղից Ռուսաստանը հարձակում գործեց Խարկովի ուղղությամբ։ Իսկ հիմա, ինչպես անցած շաբաթ հայտարարեց Ջեյք Սալիվանը, եթե Ռուսաստանը փորձի ընդլայնել ճակատը, Ուկրաիային կթույլատրվի ավելի մեծ հեռավորության վրա հարվածել Ռուսաստանին»,- ասել է Օ՛Բրայենը։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ից պահանջել էր թույլ տալ հարվածել Ռուսաստանի խորքը։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36