Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«ԱՄՆ-ն պետք է թույլ տա՝ ATACMS-ով հարվածել Ռուսաստանի խորքը»․ Զելենսկի

446
Երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ., 14:48
«ԱՄՆ-ն պետք է թույլ տա՝ ATACMS-ով հարվածել Ռուսաստանի խորքը»․ Զելենսկի

ԱՄՆ-ն պետք է թույլ տա՝ ATACMS հրթիռներով հարվածել Ռուսաստանի խորքը՝ ռազմական օդակայաններին։ Նման պահանջով հանդես է եկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Պետք է մեզ հնարավորություն տալ՝ ATACMS հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքի խորքը»,- ասել է նա՝ Philadelphia Inquirer-ին տված հարցազրույցում։

Զելենսկին նաև անբավարար է համարելԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ թույլ տալ Ուկրաինայի զինված ուժերին հարվածել Ռուսաստանի տարածքին, բայց՝ Ուկրաինայի սահմանների մոտ։