Երևան`   +30 °C
Այսօր`   Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ.

«Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները պետք է պահանջեին պատասխանատվության ենթարկել այս մարդուն». Գառնիկ Դանիելյան

101
Երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ., 13:18
«Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները պետք է պահանջեին պատասխանատվության ենթարկել այս մարդուն». Գառնիկ Դանիելյան

Սրբազան պայքարի անդամ, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի՝ «Առանց այն էլ հեղինակազրկված Հայ Առաքելական եկեղեցին ավելի հեղինակազրկվեց, ինչն ինձ համար անձնապես ուրախալի է, քանի որ, կարծում եմ, ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը». հայտարարությանը: «Թորոսյանը բազմաթիվ անգամներ ասել է, որ ինքն աթեիստ է, Հայ Առաքելական եկեղեցու հետ որևէ կապ չունի։ Այս հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են, որ այդ թիմն իր առջև խնդիր է դրել կազմաքանդել Հայ Առաքելական սուրբ եկեղեցին։ Սա միայն Արսեն Թորոսյանի ցանկությունը չէ, սա հավաքական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իղձն է: Այս մարդիկ սատանա են, չարիք։ Մեր արժանապատվությունն են վիրավորում, ու բոլոր այն մարդիկ, ովքեր Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ են, հիմա պետք է հավաքվեին և պահանջեին պատասխանատվության ենթարկել այս մարդուն: Ո՞նց կարող է իրեն հայ համարող մարդն ուրախանալ, որ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին չլինի, ի՞նչ լինի բա, մզկիթներ լինե՞ն»,- ասել է Դանիելյանը:

Գառնիկ Դանիելյանի ասուլիսը