Երևան`   +21 °C
Այսօր`   Կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.

«Սփյուռքի համայնքները չենք դիտում որպես Օսմանյան կայսրության միլլեթի մնացորդներ»․ Սինանյան

80
Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ., 12:54
«Սփյուռքի համայնքները չենք դիտում որպես Օսմանյան կայսրության միլլեթի մնացորդներ»․ Սինանյան

«Մեր աշխատանքը եկեղեցակենտրոն չէ, այսինքն մենք Սփյուռքի համայնքները չենք դիտում որպես Օսմանյան կայսրության միլլեթի մնացորդներ, որոնք կրոնական համայնքներ են»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։ «Մենք ակտիվ աշխատում ենք թե՛ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների, թե՛ Ավետարանական և թե՛ մյուս եկեղեցիների եղբայրների ու քույրերի հետ»,-ասաց նա՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք Սփյուռքում կազմակերպվող միջոցառումներին հոգևորականներ հրավիրվում են, թե՞ վերջին դեպքերից հետո՝ ոչ։

«Սփյուռքի համայնքները չենք դիտում որպես Օսմանյան կայսրության միլլեթի մնացորդներ»․ Սինանյան