Երևան`   +27 °C
Այսօր`   Կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.

«Ավան համայնքի բնակիչների կյանքը դարձել է անհարմարավետ»․ Անի Կաղինյան

86
Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ., 11:18
«Ավան համայնքի բնակիչների կյանքը դարձել է անհարմարավետ»․ Անի Կաղինյան

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու օր առաջ Աբովյան փողոցի վրա դիմացս դուրս եկավ Ավինյան Տիկոն իր անհաղորդ դեմքերով մի խմբի հետ մոտ 30 հոգի, ովքեր շատ հավանական էր քաղաքապետարանի աշխատակիցներ էին ու գնացին կանգնեցին Պուշկին-Աբովյան շինության դիմաց, որը խնդրահարույց էր: Հիմա այդ խմբին, եթե հարց լուծող են, հրավիրում եմ Ավան Բաբաջանյան փողոցի Ավան-Առինջ թաղամասի խաչմերուկ, որտեղ ճանապարն արդեն երեք ամիս է դարձել է մեկ գիծ, որտեղ կանգառի փոխարեն մարդիկ իջնում են փողոցի մի հատվածում, որտեղով փողոցն անցնելն անթույլատրելի է, որտեղ շինարարության հետևանքով տապալվեցին հաստաբուն սոսիներ, որի հետևանքով փողոցի քարե պատվարը քանդվել է, որը փաստացի Ավան համայնքի բնակիչների կյանքը դարձրել է անհարմարավետ»:

Աղբյուրը`   Անի կաղինյան