Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Գնահատում ենք հայ-ադրբեջանական կարգավորմանն աջակցելու ԱՄՆ-ի վճռականությունը»․ Ալիևը՝ Բայդենին

424
Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ., 11:24
«Գնահատում ենք հայ-ադրբեջանական կարգավորմանն աջակցելու ԱՄՆ-ի վճռականությունը»․ Ալիևը՝ Բայդենին

Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս ԱՄՆ-ի հետ հարաբերություններին։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղերձում։

«Բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի վճռական աջակցությունն Ադրբեջանի էներգետիկ ռազմավարության իրականացմանն ու Հարավային գազային միջանցքին, որը կարևոր դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Գնահատում ենք ԱՄՆ-ի վճռականությունը՝ մշտապես աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ու խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացին»,- ասվում է ուղերձում։