Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.

Մեկնարկել է Պուտինի և Մոհամադ Մոհբերի հանդիպումը

338
Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ., 13:18
Մեկնարկել է Պուտինի և Մոհամադ Մոհբերի հանդիպումը

Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները բարեկամական բնույթ են կրում։ Այս մասին Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամադ Մոհբերի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուս-իրանական հարաբերությունները բարեկամական և կառուցողական բնույթ են կրում՝ անկախ Ձեր երկրում ընտրությունների ելքից»,- ասել է Պուտինը՝ դիմելով Մոհբերին։

Իր հերթին, Մոհբերը նշել է, եր Իրանի գերագույն առաջնորդը Ռուսաստանի նախագահին ուղերձ և երախտագիտություն է հղել՝ երկկողմ հարցերի շուրջ աշխատանքի և նախագահ Էբրահիմ Ռաիսիի հուղարկավորությանը ռուսական պատվիրակության ներկայության համար։