Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ.

Մակրոնի դաշինքը 60 թեկնածուի հետ կկանչի՝ Լը Պենի կուսակցության դեմ պայքարելու համար

329
Երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ., 17:00
Մակրոնի դաշինքը 60 թեկնածուի հետ կկանչի՝ Լը Պենի կուսակցության դեմ պայքարելու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանուն Հանրապետության» դաշինքը մտադիր է ավելի քան 60 ընտրատարածքներում խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլի նախաշեմին հետ կանչել թեկնածուներին, որպեսզի Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելայի «Ազգային միավորումը» խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չստանա։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը, հաղորդում է BFMTV-ն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, խորհրդարանական ընտրություններում Մակրոնի դաշինքը զբաղեցրել է 3-րդ տեղը։

Ֆրանսիայի նախագահը «դեմոկրատական և հանրապետական ուժերի» լայն կոալիցիայի կոչ է արել՝ խորհրդարանում աջական մեծամասնություն թույլ չտալու համար։

Նշենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների 2-րդ փոււլը տեղի կունենա հուլիսի 7-ին։