Հովհաննես Հարությունյանը վերադառնում է «Սոչի»
![]() Ավարտվել է կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի վարձակալության ժամկետը և ֆուտբոլիստը վերադառնում է ռուսական «Սոչի»,- այս մասին հայտնում է «Փյունիկ»-ը: «Հարությունյանը խաղացել է մեր ակադեմիայի տարբեր տարիքային խմբերում և 2016 թվականին նորամուտը նշել «Փյունիկի» գլխավոր թիմում: Կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում նպաստեց «Փյունիկի» 16-րդ չեմպիոնությանը: Մրցաշրջանի աշնանային հատվածում Հովհաննեսն իր անվան դիմաց ուներ 11 գոլ և 3 արդյունավետ փոխանցում: Ռուսական ակումբից վերադառնալուց հետո, Հարությունյանը 14 խաղից հետո դարձավ 3 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: Հարությունյանը 2021-ին «Արարատ-Արմենիայից» վերադառնալով հարազատ ակումբ՝ օգնել է մեր թիմին նվաճել Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Այդ մրցաշրջանում Հարությունյանը ներքին առաջնություններում 34 խաղից հետո դարձել էր 4 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ: 2022-ի ամռանը Հարությունյանը մեծ ներդրում ունեցավ «Փյունիկի» եվրոգավաթային պատմական դարձած շրջանում, որտեղ մեր թիմը հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին, երկրորդ փուլերը, այնուհետև նորամուտը նշեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, տարավ հայկական ակումբների առաջին հաղթանակն եվրոպական մրցաշարի խմբային փուլում: 24-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամառվա եվրոգավաթներում հատկապես փայլեց արդյունավետությամբ՝ 5 խաղում դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Հովհաննեսը մեր թիմից հեռանում է, որպես Հայաստանի կրկնակի չեմպիոն: 157 խաղից հետո «Փյունիկում» իր անվան դիմաց Հարությունյանն ունի խփած 27 գոլ և կատարած 26 արդյունավետ փոխանցում: Հարությունյանը «Փյունիկ» տեղափոխվելուց հետո առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական ու աստիճանաբար ամրապնդվել ազգային ընտրանու կազմում: Նա ընդգրկվել է նաև «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» քվեարկության լավագույն հնգյակում 2022-ի արդյունքներով»,- նշված է տեքստում։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
