2 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից
![]() Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն ավագ մարզիչ Երվանդ Կիրակոսյանի գլխավորությամբ 2 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ է նվաճել Հունաստանում անցկացված Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Չեմպիոնի կոչմանն արժանացել են Հովհաննես Հովհաննիսյանն ու Վալերիկ Մովսիսյանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը երկամարտի 306 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։ Պոկում վարժությունում Ղազարյանը բարձրացրել է 138 կգ կշռող ծանրաձողը և արժանացել փոքր բրոնզե մեդալի։ Հրում վարժությունում Ղազարյանը ցույց է տվել 168 կգ արդյունք և նվաճել փոքր արծաթե մեդալ։ Տղաների պայքարում պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Նարեկ Գրիգորյանը, Վոլոդյա Սարգսյանը և Աշոտ Գասպարյանը: Աղջիկների պայքարում բրոնզե մեդալներ են նվաճել Քրիստինե Բաբայանը (40 կգ) և Մերի Միսակյանը (64 կգ): |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
