Հայաստանի թիմը, հաղթելով Իսրայելի առաջին թիմին, բարձրացավ առաջին տեղ
254
Երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ., 00:06
![]() Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի թիմը մրցեց Իսրայելի առաջին հավաքականի հետ և հաղթեց 2,5:1,5 հաշվով։ Հաղթանակներ տարան Էմին Օհանյանն ու Ռոբերտ Փիլիպոսյանը։ Ոչ ոքի խաղաց Էրիկ Գասպարյանը։ Պարտություն կրեց Արսեն Դավթյանը։ Հայաստանի թիմը 3,5 միավորով առաջատարն է։ Գերմանիան, Իսրայելն ու Լեհաստանը հետ են կեսական միավոր։ Առաջին տուրում Հայաստանի թիմը 3,5:0,5 հաշվով հաղթել էր Իսրայելի (Ռամատ Գան) թիմին։ Երկրորդ տուրում 2:2 հաշվով ոչ ոքի էր խաղացել Սլովենիայի թիմի հետ։ Երրորդ տուրում 3:1 հաշվով պարտության էր մատնել Թուրքիայի թիմին։ Առաջնությունում կանցկացվի 7 տուր։ ![]() |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12

