Երևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակը
![]() Հունիսի 19-ին հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հայտնել է, որ Երևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակը։ Հայտնի է, որ Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի որոշմամբ Արցախի թեմը շարունակում է գործել նոր պայմաններում։ Թեմի նորաստեղծ գրասենյակը թույլ կտա ամենուր բարձրաձայնել արցախահայության իրավունքներին վերաբերող հարցերը։ Ինչպես հայտնում է «Դիալոգ» պորտալը, գրասենյակը ձևավորվել է թեմի բարեկամների աջակցությամբ և կոչված է որակական նոր մակարդակով մշակելու և ներկայացնելու արցախահայերի ամենահրատապ խնդիրները։ Դրանք կարող են քննարկման առարկա հանդիսանալ նաև միջազգային հանրության ներկայացուցիչների հետ հարաբերություններում։ Այդ շարքում, մասնավորաբար, կարող են լինել Արցախի պատմական և մշակութային ժառանգության պահպանման հարցերը, Արցախից բռնի տեղահանվածների ընկերային-տնտեսական խնդիրների լուծումը և հայրենիք նրանց վերադարձի հնարավոր ուղիները։ Գրասենյակի ղեկավարն է Արցախի պատմա-երկրաբանական պետական թանգարանի նախկին տնօրեն Մելանյա Բալայանը։ Արցախի մշակույթի, երիտասարդության և տուրիզմի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը կոչված է համակարգելու պատմական և մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող ծրագրերը, իսկ միջազգային համագործակցության ծրագրերի համակարգումը վստահված է Արցախի նախկին արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին։ Հուլիսի 1-ից գրասենյակի աշխատակազմը կտեղավորվի մնայուն հասցեում, իսկ գրասենյակի դռներն էլ բաց են լինելու հայրենակիցների առջև։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
