Հայաստանի ներկայացուցիչներն արդեն 1 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել
![]() Հայ մարզիկներից միակ ոսկե մեդալին արժանացել է կարատեիստ Սուրեն Հարությունյանը: Վերջինս 5 հաղթական մենամարտ է անցկացրել և հռչակվել չեմպիոն: Նրա թիմակից, -84 կգ քաշային Գոռ Ներսիսյանը զբաղեցրել է երրորդ տեղն ու արժանացել բրոնզե մեդալին: Հայաստանի թիմի կազմում 3 բրոնզե մեդալ են նվաճել ուշուի հավաքականի անդամները: 52 կգ քաշային Ժիրայր Պետրոսյանը, 60 կգ քաշային Արսեն Բաղրյանը և 65 կգ քաշային Դավիթ Վարդանյանը հասել են մինչև կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել են մրցակիցներին և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին: Հիշեցնենք՝ հունիսի 12-23-ն անցկացվող ԲՐԻԿՍ երկրների մարզական խաղերում Հայաստանը ներկայացուցիչներ է ունեցել նաև սեղանի թենիս և սպորտային մարմնամարզություն մարզաձևերից: Հունիսի 20-ից մերոնք հանդես կգան նաև կոխ մարզաձևում: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
