«Աննա Հակոբյանը մի քանի տասնյակ միլիոն դրամ գումար է պահանջում տարբեր ընկերություններից». «Սրբազան պայքար»
437
Շաբաթ, 15 հունիսի, 2024 թ., 18:48
![]() «Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը գրում է. «ՀՀ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն ահազանգում են, որ մարդու որդու կինը՝ Աննա Հակոբյանը, որը նաև «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն է, սկսել է մեծ գումարներ պահանջել իրենցից։ Մեզ դիմած գործարարները մասնավորապես նշում են, որ Աննա Հակոբյանի անունից նամակ են ստացել, որտեղ վերջինս մինչև մի քանի տասնյակ միլիոն դրամ գումար է պահանջում տարբեր ընկերություններից։ Նամակում նշված է, թե այդ գումարները ծախսվելու են տարբեր բարեգործական նպատակներով, սակայն նամակի վերջում մեծ շրիֆտով գրված է, թե որ բիզնեսից կոնկրետ որքան գումար է «ԱԿՆԿԱԼՎՈՒՄ» (հենց այդ բառն է օգտագործված)։ Այդ գումարները տարբեր են, սակայն մեզ դիմած գործարարները նշում են, որ Աննա Հակոբյանն իրենցից նվազագույնը 10 միլիոն ՀՀ դրամ է «ակնկալում»»։ Աղբյուրը` «Սրբազան պայքար» թելեգրամ-ալիք |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
