«Քանի՞ միլիարդ է հատկացվել ձախողված նախաձեռնություններին». պատգամավորը՝ նախարարին
![]() ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը Ֆինանսների նախարարից հետաքրքվեց, թե ձախողված նախաձեռնությունների, օրինակ «Ֆլայ Արնա»-ի համար պետբյուջեից որքա՞ն գումար էր ծախսվել։ Նախարար Վահե Հովհաննիսյանը կոնկրետ թիվը չհիշեց, սակայն պատասխանեց հարցին․ «Ցավալի է, որ «Ֆլայ Արնա»-ի հետ կապված պատմությունը տեղի ունեցավ. ոչ ոք չի ասում, որ մեր բոլոր գործողությունները 100%-ով արդյունավետ են, մենք շատ հաճախ անում ենք պիլոտներ, գումար ենք ներդնում։ Այս պարագայում նման մի ջանք էր՝ ավիացիայի զարգացման նպատակով, պետք է մանրամասն ուսումնասիրենք պատճառները՝ դաս քաղելու համար»,-ասաց նախարարը։ Խոսքը «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի մասին է, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» («Fly Arna») անունով, 2021-ի դեկտեմբերին հիմնադրված ավիաընկերությունը, որն առաջին անգամ երկինք է բարձրացել 2022-ի հուլիսին, 1,5 տարի անց խնդիրների առաջ է կանգնել և թռիչքներ չի իրականացնում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ևս ԱԺ-ում խոսել էր «Ֆլայ Արնա»-ի ձախողման մասին։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
