«Fly Arna-ի» միակ օդանավը թռել է Շարժա, ապա հանվել հայկական գրանցումից
![]() «Հետք»-ը գրել է․ ««Հայկական ազգային ավիաուղիներ» ընկերության (հայտնի է որպես «Ֆլայ Արնա») միակ ինքնաթիռը, որը հունվարի 16-ից անգործ կանգնած էր «Զվարթնոցում», փետրվարի 26-ին թռել է Շարժա: Իսկ Քաղավիացիայի կոմիտեի՝ այսօր հրապարակած ցանկում այդ օդանավը բացակայում է, ինչը նշանակում է, որ այն հանվել է հայկական ռեգիստրից: Փաստորեն, փետրվարի 26-ին EK-YRB-ն ևս մեկնել է Շարժա, որտեղ բազավորվում է «Air Arabia»-ն: Քանի որ, ինչպես ասվեց, այն ևս հանվել է ՀՀ օդանավերի ռեգիստրից, ստացվում է, որ կրկնում է EK-YRC-ի անցած ուղին: Այսինքն, տրամաբանությունը հուշում է, որ ինքնաթիռը շուտով գրանցվելու է այլ երկրում, ըստ ամենայնի՝ հենց ԱՄԷ-ում՝ «Air Arabia»-ի կամ նրա դուստր ընկերություններից մեկի կազմում: «Ֆլայ Արնան» հայ-արաբական համագործակցության արդյունք է: Դրա 49%-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ANIF), որը պետական հիմնադրամ է, 49 %-ն էլ պատկանում է արաբական «International Business Company (FZE)»-ին, որը փոխկապակցված է «Air Arabia» ավիաընկերությանը: Փաստացի հենց արաբական այս փոխադրողն է համարվում «Ֆլայ Արնայի» բաժնետեր: Մնացած 2%-ը պատկանում է ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանին, որը լիբանանահայ տնտեսագետ ու գործարար է, ԱՄԷ-ի, Լիբանանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների բիզնես շրջանակների ներկայացուցիչ է: Հիշեցնենք, որ «Ֆլայ Արնայի» և դրա հայկական հիմնադիր ԱՆԻՖ-ի գլխին սև ամպեր են կուտակվել նախորդ տարեվերջից: Դեկտեմբեր-հունվար ամիսներին կադրային փոփոխություններ եղան ԱՆԻՖ-ում. փոխվեց տնօրենների խորհուրդը, որի նախագահ դարձավ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը: Կարճ ժամանակ անց Իսպիրյանը պաշտոնանկ արվեց և դարձավ մեղադրյալ մի քրեական վարույթով, որը, սակայն, կապ չունի ԱՆԻՖ-ի հետ: Այդուհանդերձ, ԱՆԻՖ-ի մասով ևս քրեական վարույթ կա, որը նախաձեռնվել է մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու հոդվածով: Նախաքննությունն իրականացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն: ԱՆԻՖ-ի նորակազմ խորհուրդը հունվարին ֆոնդի գործադիր տնօրենի պաշտոնից հեռացրեց Դավիթ Փափազյանին՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով ԱՆԻՖ-ի աշխատակից Տիգրան Ղազարյանին: 2023-ի տարեվերջին «Ֆլայ Արնայի» հիմնադիրները ավիաընկերության կանոնադրական կապիտալը 6 մլրդ դրամից դարձրին 8 մլրդ: Հունվարին ԱՆԻՖ-ը «Հետքին» հայտնել էր, որ սրա պատճառն ավիաընկերությունում ծագած «որոշակի ֆինանսական խնդիրներն» են: Ֆոնդը չէր պատասխանել մեր հարցին, թե ինչու ավիաընկերությունը հունվարի 16-ից թռիչքներ չի կատարում: Խնդրել էինք նաև մեկնաբանել հայկական մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, որ ԱՆԻՖ-ի եւ «Air Arabia»-ի միջև խնդիրներ են ծագել «Ֆլայ Արնայի» վերաբերյալ պայմանավորվածությունները կատարելու շուրջ, սակայն արձագանք չէր եղել: ԱՆԻՖ-ը նաև փոխանցել էր, որ տոմս ձեռք բերած, սակայն չեղարկված չվերթերի ուղևորներին հայկական փոխադրողը վերադարձրել է տոմսերի գումարները, ավելին, հավաստիացրել էր, որ որևէ ուղևոր տոմսերի գումարի վերադարձի հետ կապված չի տուժել: Ֆոնդին հարցրել էինք, թե արդյոք պետք է սպասել «Ֆլայ Արնայի» թռիչքների վերականգնման: Եթե այո, ապա ե՞րբ է դա նախատեսվում: ԱՆԻՖ-ն ընդամենը նշել էր, որ ավիատոմսերի վաճառքի վերսկսման ուղղությամբ ներկայում (հունվարին) աշխատանքներ են ընթանում, և հավելել, որ առաջիկայում «Ֆլայ Արնայի» գործունեության մասին առավել մանրամասն լրացուցիչ տեղեկատվություն կտրվի: Մինչ օրս ֆոնդը պարզաբանումներ չի ներկայացրել»: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Քրեական հետապնդում է հարուցվել մահացած ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի նկատմամբ
170Երեկ, 19:30
«Կաթողիկոսն ընդունել է «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներին»․ Մայր Աթոռ
151Երեկ, 17:42
«4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով»․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
169Երեկ, 17:30
«Էն քաղաքական գործիչը, որ իր առաջ խնդիր չի դնում, որ էս աղջնակն իր տանն ապրի, քաղաքական գործիչ չի». Սուրեն Սահակյան (տեսանյութ)
149Երեկ, 16:48
«Օդանավակայանում բաժանվող ծանուցագրերն օրինական չեն». Նաիրի Հոխիկյան
169Երեկ, 16:42
«Էսօր ժողովուրդը տեր ա, իշխանությունը՝ ծառա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
112Երեկ, 14:48
