Փաշինյանը խոստովանում է` «Ֆլայ Արնայի» ծրագիրը ձախողվել է
![]() ««Ֆլայ Արնա»-ն, որը նաև պետության ներդրման հաշվին էր հիմնվել, 2021-ին կարծես թե 4,8 միլիարդ դրամ էր ներդրվել կապիտալի մեջ, դադարեցրել է թռիչքները և օդանավերը հանել է գրանցումից: Այս մասին ինչ դիրքորոշում ունենք, ի՞նչ ենք անելու: Քիչ փող չի և քիչ կարևորության հարց չի»,- ԱԺ-ում հարց բարձրացրեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը: Արձագանքելով հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է, բայց պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները, որ այդ որոշումը կայացվել է մի իրավիճակում, երբ, ըստ էության, բյուջետային ավիաընկերությունները քովիդի համավարակի բերումով դադարեցրին իրենց թռիչքները դեպի ՀՀ, խոսքը «Ռայան էյրի» մասին է, «Վիզ էյրի» մասին: Մենք այդ իրավիճակում կայացրել ենք որոշում՝ ընկերությանը վստահել է արտաքին շուկայի խոշոր խաղացողներից մեկին: Հետագայում շուկայի կոնյունկտուրան փոփոխություններ է կրել, և նոր ընկերություններ են հայտնվել, այդ թվում՝ հայաստանյան շուկայում, և «Ֆլայ Արնան» մրցակցությանը չի դիմացել»։ Նա հիշեցրեց, որ այդ ընթացքում որոշակի զարգացումներ են եղել մեր քաղաքացիական ավիացիայի հետ կապված՝ մասնավորապես ԵՄ-ի՝ սև ցուցակում հայտնվելը։ «Այո՛, դա վատ պատմություն է, նաև որոշակի հետևություններ արվում են, և եթե չեմ սխալվում, երեկ ԱԺ-ում մի օրենսդրական փոփոխություն է տեղի ունեցել, որով որոշակի գործողությունների համար, որոնք կատարվում են Ավիացիայի կոմիտեի կողմից, պետտուրքեր են սահմանվել: Դա արվում է նրա համար, որ Ավիացիայի կոմիտեի ֆինանսական հնարավորություններն ավելանան, որ այն հնարավորություն ունենա պատշաճ մասնագետներ վարձել, որոնց գործունեության արդյունքում մենք, հույս ունենք, շատ շուտով Հայաստանը դուրս կգա ԵՄ-ի սև ցուցակից: Ես գիտեմ, որ որոշակի ստուգողական գործողություններ են իրականացվել: Եթե դրանց արդյունքները քրեաիրավական գնահատականի համապատասխանեն, կտրվի քրեաիրավական գնահատական»,- ասաց վարչապետը։ Նա նաև նշեց, որ «այս գործընթացը շարունակելու լավատեսական ոչ մի հիմք չունեն: |

Քրեական հետապնդում է հարուցվել մահացած ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի նկատմամբ
170Երեկ, 19:30
«Կաթողիկոսն ընդունել է «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներին»․ Մայր Աթոռ
151Երեկ, 17:42
«4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով»․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
169Երեկ, 17:30
«Էն քաղաքական գործիչը, որ իր առաջ խնդիր չի դնում, որ էս աղջնակն իր տանն ապրի, քաղաքական գործիչ չի». Սուրեն Սահակյան (տեսանյութ)
149Երեկ, 16:48
«Օդանավակայանում բաժանվող ծանուցագրերն օրինական չեն». Նաիրի Հոխիկյան
169Երեկ, 16:42
«Էսօր ժողովուրդը տեր ա, իշխանությունը՝ ծառա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
112Երեկ, 14:48
