Լևոն Արոնյանը պարզաբանել է` ինչու է հեռացել Հայաստանից
![]() Ես գնացի Միացյալ Նահանգներ, որովհետև զգացի, որ վերաբերմունքը լուրջ չի շախմատի ու շախմատիստների նկատմամբ: Այս մասին ԼուրջCast փոդքասթի եթերում ասել է գրոսմայստեր, շախմատի օլիմպիական չեմպիոն Լևոն Արոնյանը: «Հիմա անհամեստ բան կասեմ, բայց իմ կարծիքով մեր նոր Հայաստանի պատմության մեջ՝ Սովետական միությունից հետո, մենք ունենք 2 նվաճում՝ Ղարաբաղը ու շախմատը: Համաշխարհային նվաճումներ էին, ու իմ համար շատ ցավալի էր, որ Շախմատի նոր ղեկավարության հետ գնանք հանդիպենք ու փորձենք կոնտակտի դուրս գանք, և 2 օլիմպիական չեմպիոնով լինենք, ու մեզ մի մարդ, որը մեզնից մոտ 7-8 տարի փոքր էր, մեզ ասի՝ դուք դեռ պետք է հասկանաք ես ով եմ, պետք է հասկանաք ես ինչ եմ արել այս երկրի համար: Եթե մեր թիմի, որը 3 անգամ օլիմպիադա ու աշխարհի առաջնություն է հաղթել, դու եթե այդ մարդկանց վերաբերում ես այնպես, ասես ինչ-որ կոռուպցիայով զբաղվողներ են, դա ծիծաղելու է իմ համար ու ես չէի ուզում նստել ու զբաղվել նրանով, որ բացատրեմ, թե ինչը ոնց է: Իմ կարծիքով մեր ազգի գլխավոր խնդիրը, դա մեր «խումբ-խումբ» խաղալն է, սա նրանցից է, մյուսներից է, մեկը ղարաբաղցի է, մյուսը գյումրեցի է: Սա մեծ խնդիր է»,- նշել է Արոնյանը: Նա նշեց, որ միշտ վերադառնում է Հայաստան ու շատ ակտիվ դեր է ունենում Հայաստանի շախմատում: «Ուղղակի ես կյանքում նպատակ չունեմ վերադառնալ, նորից փորձել, իմ կարծիքով սա արդեն անցած էտապ է: Ես մեր շախմատի թիմին միշտ էլ օգնել եմ ու օգնելու եմ»,- ասել է նա:
|

«Իսպանիային դիմակայում էին ոչ թե արժանի մարզիկներ, այլ արգենտինական մոզիներ». Սուրեն Սահակյան
17200:48
Հրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը
194Երեկ, 21:54
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանը
125Երեկ, 20:18
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
154Երեկ, 19:36
ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել ԱԱ-2026-ի եզրափակչում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ (տեսանյութ)
397Երեկ, 12:09
ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից՝ գրանցելով նոր ռեկորդ
495Երեկ, 01:10
