Արտակ Դաշյանը հեռանում է «Փյունիկ»-ից
![]() «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը հեռանում է՝ ակումբի հետ երկուս ու կես տարի անցկացնելուց հետո: Ավարտվել է կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը: «Դաշյանը երևանյան թիմ էր տեղափոխվել 2022 թվականի ձմռանը: Նա ակումբի հետ առաջին իսկ մրցաշրջանում դարձել էր Հայաստանի չեմպիոն, ու 8 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ հրավիրվել էր Հայաստանի հավաքական ու մինչև օրս ազգային թիմի առանցքային խաղացողներից մեկն էր: Պետք է հիշատակել Դաշյանի խփած գոլը Թուրքիայի հավաքականի հետ արտագնա խաղում: Նույն տարվա եվրագավաթային շրջանում, Դաշյանը աստիճանաբար հավաքելով իր լավագույն մարզավիճակը, օգնել էր թիմին կարևոր հաղթանակներ տանել: Արտակի անվան դիմաց է գրանցված «Փյունիկի» պատմության առաջին գոլը եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում: Նա արտագնա խաղում գրավել է «Բազելի» դարպասը, երկրպագուները կհիշեն նաև կիսապաշտպանի՝ դաշտի կենտրոնից խփած գնդակը շվեդական «Կալմարի» դարպասը: 34-ամյա ֆուտբոլիստը նաև իր անունը գրել է մեր պատմության էջերում՝ խփելով «Փյունիկի» համար շատ կարևոր գնդակ «Շիրակի» հետ առաջնության որոշիչ խաղում, որից հետո ակումբը դարձել է Հայաստանի 16-ակի չեմպիոն: Արտակը 2023/24 մրցաշրջանում նաև կրում էր ավագի թևկապը: Դաշյանը, ընդհանուր առմամբ, 98 հանդիպում է անցկացրել նռնագույն մարզաշապիկով՝ դառնալով 15 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ»,- նշված է հաղորդագրության տեքստում։ Աղբյուրը` «Փյունիկ» |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
