«Արարատ-Արմենիան»` Հայաստանի գավաթակիր
2293
Կիրակի, 12 մայիսի, 2024 թ., 23:48
![]() Մայիսի 12-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է Հայաստանի գավաթի 2023/24 խաղարկության եզրափակիչ «Արարատ-Արմենիա»-«Ուրարտու» հանդիպումը: Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացել է «Ուրարտուն», գոլի հեղինակ է դարձել Միքայել Միրզոյանը: Րոպեներ անց՝ հանդիպման 37-րդ րոպեին, Ալեքսիս Ռոդրիգեսը վերականգնել է հաշվի հավասարությունը: Թիմերն ընդմիջման են գնացել 1-1 հաշվով: Երկրորդ խաղակեսն անցել է թեժ, սակայն գոլազուրկ պայքարում՝ հանդիպումը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ ժամանակում ևս գոլեր չեն գրանցվել, և հանդիպման ելքը վճռվել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում, որտեղ ավելի դիպուկ էին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները՝ 5:3: Այսպիսով՝ «Արարատ-Արմենիան» նվաճել է իր առաջին գավաթը: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
