Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 մայիսի, 2024 թ.

«Մարզադաշտի հանդերձարանում «Բաքսի» է տեղադրվել, սակայն այնտեղ էլեկտրական հոսանք, բնական գազ չկա». Ոսկան Սարգսյան

1490
Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ., 05:24
«Մարզադաշտի հանդերձարանում «Բաքսի» է տեղադրվել, սակայն այնտեղ էլեկտրական հոսանք, բնական գազ չկա». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ուշացած այցը
Ապրիլի 12-ին Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին, ՀՖՖ մարքեթինգի և հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար Գեորգի Մաթևոսյանին, ՀՖՖ Տավուշի մարզի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանին, ֆեդերացիայի Բերդի տարածաշրջանի ներկայացուցիչ Վարդան Բալասյանին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Բերդի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և առևտրի բաժնի պետ Գևորգ Չոբանյանը, Այգեպար գյուղի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանը: Քննարկվել են Բերդ համայնքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հեռանկարները, նոր մարզադաշտերի( 20X40մ) կառուցման հնարավորությունները, այլ ծրագրեր։ Արմեն Մելիքբեկյանը Բերդ համայնքի ղեկավարի ուղեկցությամ, այցելել է Բերդ քաղաքի և Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ֆուտբոլի մարզադաշտեր, ծանոթացել այդ մարզադաշտերում առկա խնդիրներին։ Ներքին Կարմիրաղբյուրի ֆուտբոլի մարզադաշտի ոդիսականը շարունակվում է արդեն 6 տարի։ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողներին հայտնել էր, որ 2018թվակականի սեպտեմբերին Ներքին Կարմիրաղբյուրի հիմնանորոգված մարզադաշտը պատրաստ կլինի ։ 2018թ․ թավշյա հեղափոխությունից հետո փոխվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը։ ՀՖՖ նոր ղեկավարությունը Ն․ Կարմիրաղբյուրի խաղադաշտի կանաչ ծածկը ոռոգելու համար ոռոգման ջրագիծ է կառուցել, խաղադաշտի ծածկը որոշ չափով հարթեցրել է, սակայն խաղադաշտի անհարթությունը շտկող, հարթեցնող տեխնիկա չի ուղարկել սահմանամերձ գյուղ։ Մարզադաշտի հանդերձարանում «Բաքսի» է տեղադրվել, սակայն այնտեղ էլեկտրական հոսանք, բնական գազ չկա։ Խաղադաշտի դարպասները չեն տեղադրվել, գծանշումներ չեն արվել, ֆուտբոլի ֆեդերացիայի ուղարկած մարզագույքը մի սենյակում փակված է, համայնքին մարզական գույքի հանձնում-ընդունում չի կատարվել։ Ներքին Կարմիրաղբյուրի մարզադաշտում շուրջ 4 տարի վերակառուցման աշխատանքները դադարեցված են։ Բերդի համայնքապետարանից տեղեկացա, որ Արմեն Մելիքբեկյանի այցի ժամանակ քննարկվել է Ն․ Կարմիրաղբյուրի մարզադաշտը Բերդ համայնքին հանձնելու խնդիրը, նաև նախատեսվում է Բերդ քաղաքում, համայնքի Պառավաքար գյուղում և համայնքի մեկ այլ բնակավայրում մեկական փոքր մարզադաշտ (20X40մ) կառուցման հարցերը։ Բերդ քաղաքում, գետի ափին ֆուտբոլի խաղադաշտ կա, սակայն այն կահավորված չէ, Հայաստանի մանկապատանեկան առաջնությունում հանդես եկող ֆուտբոլային «Ուտիք» թիմը իր տնային խաղերն անցկացնում է Բերդ համայնքի Այգեձորի, Իջևան համայնքի Այգեհովտի խաղադաշտերում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսպես է հեռավոր մարզերում զարգացնում մանկապատանեկան ֆուտբոլը»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան