Իրանը գրավել է «Իսրայելի հետ կապ ունեցող» նավը
![]() Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցում «Իսրայելի հետ կապված» առևտրային նավի առգրավման մասին։ MCS Aries կոնտեյներային նավը գրավել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հատուկ ջոկատայինները և ուղարկել Իրան, շաբաթ օրը՝ ապրիլի 13-ին, հայտարարել է Irna գործակալությունը։ Պորտուգալիայի դրոշը կրող նավը ԱՄԷ-ից ուղևորվում էր Հնդկաստան։ Հաղորդվում է, որ այն կարող է կապված լինել Zodiac Group-ի հետ, որը պատկանում է իսրայելցի գործարար Էյալ Օֆերին։ MCS Aries-ի առևանգման մասին առաջին հաղորդումներից անմիջապես հետո հրապարակվեց տեսանյութ, որում, իբր, երևում էր, թե ինչպես են ԻՀՊԿ հատուկ ջոկատայինները ուղղաթիռից վայրէջք կատարել կոնտեյներային նավի վրա: Սրանից քիչ առաջ բրիտանացի զինվորականները զգուշացրել էին, որ Հորմուզի նեղուցի մոտ գտնվող նավը կարող է աբորդաժի ենթարկվել անհայտ ուժերի կողմից։ TASS-ը, վկայակոչելով Իրանի կողմից առգրավված նավի օպերատորին, հայտնում է, որ բեռնարկղային նավի վրա անձնակազմի 25 անդամ կա։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
