Մարզումների տեսակ, որը վերականգնում է գլխուղեղային վնասվածք ստացած մարդու շարժունակությունը
![]() ԱՄՆ Ինդիանայի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները նշել են մարզումների տեսակը, որը վերականգնում է գլխուղեղային վնասվածք ստացած մարդու շարժունակությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Neurotrauma ամսագրում: Հետազոտությանը մասնակցել են 18-75 տարեկան բուժառուներ՝ ձեռքբերովի (ոչ անոթային) քրոնիկ գանգուղեղային վնասվածքով: Այդ վիճակը բնութագրվում է վնասվածքի հետևանքների երկարատև (ավելի քան վեց ամիս) պահպանմամբ, որի ժամանակ շարժունակությունը նվազում է: Հետազոտության մասնակիցները բաժանվել են երկու խմբի։ Առաջին խումբը 4-5 շաբաթվա ընթացքում պետք է կատարեր 15 բարձր ինտենսիվության մարզումներ՝ քայլելը՝ որպես հիմնական վարժություն: Երկրորդ խմբի կամավորները մարզվել են նույն ժամանակահատվածում՝ կատարելով քայլելու վրա հիմնված մարզումներ, որոնք բարձր ինտենսիվություն չեն ունեցել: Գիտնականները նշել են, որ նման մարզումները կարող են վերականգնողական միջոցառումների կարևոր բաղադրիչ դառնալ ցածր շարժունակություն ունեցող մարդկանց համար: Նրանց հնարավոր երկրորդական օգուտները կարող են ներառել աերոբիկ տոկունության և ճանաչողական ունակությունների բարձրացում: |

Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
164Երեկ, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
342Երեկ, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
316Երեկ, 14:37
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
11304.11.2026, 12:20
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
17203.11.2026, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
36503.11.2026, 18:07
