Սոչիում ծեծկռտուքի ժամանակ սպանվել է հումորիստ Ամիրան Գևորգյանը
![]() Սոչիում ծեծկռտուքի ժամանակ սպանվել է հումորիստ Ամիրան Գևորգյանը, հայտնում է SHOT թելեգրամյան ալիքը: Ծեծկռտուքը տեղի է ունեցել «Ժեմչուժինա» հյուրանոցի մոտ, որտեղ ամեն տարի անցկացվում է ՈՒՀԱ փառատոնը: Նախնական տվյալներով, 31-ամյա Ամիրան Գևորգյանի՝ Սոչիի «Հարավային մայրաքաղաք» ՈՒՀԱ թիմի անդամ, հումորիստ և հանդիսավար Արթուր Ռասուլովի միջև վիճաբանություն և ծեծկռուք է տեղի ունեցել, որի ժամանակ Ամիրանը գլխի շրջանում վնասվածք է ստացել։ Շտապօգնության բժիշկներին ասել են, որ նա ընկել է երկու մետր բարձրությունից, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ամիրանը հարվածը ստացել է ծեծկռտուքի ժամանակ: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է գանգուղեղի և գանգի հիմքի կոտրվածք, գանգուղեղային բաց վնասվածք, հեմատոմա։ Ստացած վնասվածքների պատճառով հումորիստն ընկել է կոմայի մեջ, իսկ երկու օր անց, գիտակցության չգալով, մահացել։ Ռասուլովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: |

Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
2809:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
295Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
173Երեկ, 18:48
Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
165Երեկ, 18:36
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել (տեսանյութ)
356Երեկ, 14:37
Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
149Երեկ, 09:18
