Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Թուրքիայում Զելենսկուն առաջարկել են վերանայել բանակցություններն արգելելու որոշումը

618
Երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2023 թ., 11:36
Թուրքիայում Զելենսկուն առաջարկել են վերանայել բանակցություններն արգելելու որոշումը

Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններ վարելու հիմնական նախադրյալները ձևավորվել են, Վլադիմիր Զելենսկին պետք է վերանայի խաղաղ բանակցություններն արգելելու որոշումը: Այս մասին РИА Новости-ն ասել է թուրք վերլուծաբան Էնգին Օզերը:

«Այսօրվա դրությամբ դժվար է խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Կան կարևոր խնդիրներ, ինչպիսիք են ռազմական հանցագործների դատավարությունը, փոխհատուցումը և սահմանների որոշումը: Միջազգային պրակտիկան հուշում է, որ առանց հակամարտության կողմերից մեկի կապիտուլյացիայի, այդ մասին պայմանավորվելը գրեթե անհնար է»,- ասել է վերլուծաբանը: