Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Բայդենին իմպիչմենթ է սպառնում. #Reuters

1362
Երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2023 թ., 15:48
Բայդենին իմպիչմենթ է սպառնում. #Reuters

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կարող է քվեարկել նախագահ Ջո Բայդենի իմպիչմենթի հարցով հետաքննության պաշտոնականացման օգտին: Քվեարկությունը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 14-ին, գրում է Reuters-ը:

«Սպասվում է, որ հանրապետականների կողմից վերահսկվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքվեարկի դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի իմպիչմենթի վերաբերյալ պաշտոնական հետաքննության օգտին»,- գրում է պարբերականը:

Հանրապետականները մեղադրում են դեմոկրատ նախագահին և նրա ընտանիքին այն քաղաքական որոշումներից շահույթ ստանալու մեջ, որոնց Բայդենը մասնակցել է որպես փոխնախագահ՝ 2009-2017 թվականներին՝ նախագահ Բարաք Օբամայի կառավարման տարիներին: