«Ադրբեջանցուն ուղեկցել է Նավակ Ճոճողը». թելեգրամյան ալիք
![]() Հադրութի շրջանի Թաղասեռ համայնքի նախկին ղեկավար Արմեն Բուդաղյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է «Կանչ» թելեգրամյան ալիքի հետևյալ հրապարակումը. «Ադրբեջանական կայքը հաղորդում է, որ «ռազմական փորձագետ» Թելման Գասիմովը գաղտնի այցելել է Երևան և նկարահանել Կոմիտասի պողոտայի հարևանությամբ գտնվող իր երբեմնի բնակարանի դուռը: Թելմանն ամեն ինչ է՝ ռազմական փորձագետ, բնապահպան, լրագրող, քաղակտիվիստ, մի խոսքով՝ երբ ինչ պետք է, հայերեն իմացող Թելամն այդ դերում է, կարճ ասած՝ Ալիևի քարոզչության վաղուցվա և բազմակի օգտագործված մի պերսոնաժ է: Մեր խիստ հավաստի տեղեկություններով՝ այո, Թելմանը Երևանում եղել է, նաև այցելել է այն շենքի բակն ու «պադյեզդը», որտեղ սովետական տարիներին բնակվել է: Բայց Երևան այցելությունը տեղի չի ունեցել գաղտնի, առավել ևս՝ «ագենտ 007» օպերացիայի շրջանակներում: Թելմանը Երևան է ժամանել Բաքվից՝ չարթերային թռիչքով, և Ալիևի անունից հանդիպել է ազգադավին: Ինչ են խոսել, մեզ հայտնի չէ: Իսկ Շիրվանզադեի դպրոցի հետնամասի բակ Թելմանին ուղեկցել է բաքվեցի վիժվածք Նավակ Ճոճողը: Հիշեք՝ երբ Նիկոլի ոհմակին նստացնելու ժամանակը գա, Նավակ Ճոճողին լրտեսության համար են նստսցնելու: ԱԱԾ-ում ինչ նյութ պետք է, թուրքի ագենտ Վիլոյի վրա կա, ի դեպ՝ վաղուցվանից»: Աղբյուրը` Արմեն Բուդաղյան |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
